Լճաշենի պեղումներից հայտանբերվել է տիեզերքի բացառիկ մի մոդել, որը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակով:
Մոդելի ներքևի ծայրում պատկերված է երկրագունդը՝ շրջապատված երկու թաղանթներով՝ օդային և ջրային, իսկ վերևի ծայրում պատկերված է Արեգակը:
Երկրի և արեգակի միջև ներկայացված է կենաց ծառ հիշեցնող մի պատկեր, որի շուրջը տեղադրված են լուսինը և երկրից անզեն աչքով դիտարկվող հինգ մոլորակները՝ Փայլածու(Մերկուրի), Արուսյակ(Վեներա), Հրատ(Մարս), Լուսընթագ(Յուպիտեր), Երևակ(Սատուրն):
Բացառիկ այս մոդելը չափազանց կարևոր է մեթոդաբանական և գիտական տեսանկյունից, քանզի այն վկայում է, որ մեր նախնիք բավականին մեծ գիտելիքների պաշար են ունեցել տիեզերքի մասին դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակում:
Այսինքն մեզանից 4000 և ավելի տարի առաջ:
Ճանաչենք իմաստություն…