Հունիսի 27-ին՝ կիրակի օրը, «Թոնդրակ» արշավական ակումբի հետ բարձրանում ենք աշխարհահռչակ Արմաղան լեռ։
Բարձրանալու ենք բացառիկ երթուղիով՝ լեռան հյուսիս-արևմտյան լանջերով։
Արմաղանը հրաբխային լեռ է՝ առանձին լեռնազանգված։
Բարձրությունը՝ 2829 մ։
Հարաբերականը՝ 450
Ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում․ «Արմաղան» հրաբուխ երկրաբանական հուշարձան։
Գագաթին գտնվում է 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր խառնարանային լիճ։
Ըստ ավանդության երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, և որպեսզի մարդկանց անտեսանելի մնան, լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում։
Լեռան հյուսիսային հատվածում կա քարայր, որտեղ տեղի են ունեցել մի֊քանի պատմական գաղտնի ժողովներ։
Տեղ֊տեղ նշմարվում են հնագույն ժայռապատկերներ։
Գագաթից բացվում է հրաշագեղ տեսարան.
Երևում է կապուտաչյա Սևանի գրեթե ամբողջ համայնապատկերը, Սևսար, Կարմիր լեռները, Աժդահակը, Սպիտակասարը, Գնդասարը, Մկնասարը, Քարկատարը և Միգասար լեռները․ Վարդենիսի, Սևանի, Արևելյան Սևանի և Արեգունու լեռնաշղթաները․ Սրբազան Արարատը։
Խառնարանային լճի, ստորոտի քարանձավի և հրաշագեղ բնապատկերների շնորհիվ Արմաղանը ամեն տարի գրավում է հարյուր-հազարավոր էկոզբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։
[wpforms id=”13979″ title=”true”]