Վերելք Արամազդ լեռ

Վերելք Արամազդ լեռ

with No Comments

Գնա՞ցել եք Տաթև, տե՞սել եք դիմացի ձյունապատ լեռնաշղթան, երազե՞լ եք բարձրանալ լեռներից ամենաբարձրը՝ Արամազդը։

«Թոնդրակ» արշավական ակումբը հունիսի 20-ից 21-ը կազմակերպում է երկօրյա արշավ դեպի Տաթև֊Սվարանց՝ Բարգուշատի լեռներ՝ Արամազդ լեռ։

Արամազդ լեռը կրում է հայոց դիցարանի Արամազդ գերագույն դիցի անունը և հայոց մեջ ունի ունի հոգևոր֊հավատամքային վաղագույն ակունքներ և մեծ նշանակություն։

Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Զանգեզուրի լեռնաշղթան (Կապուտջուղ լեռ) և ողջ Սյունյաց լեռնաշխարհը:

Ընթացքը

Երևանից կշարժվենք հունիսի 20֊ի (շաբաթ օր) առավոտյան, կմեկնենք Սյունիքի մարզ, կայցելենք Շաքիի ջրվեժ և Զորաց քարեր(Քարահունջ)՝ ըստ աշխարահռչակ գիտնական Պարիս Հերունու՝ աշխարհի հնագույն աստղադիտարան։

Կուղևորվենք Տաթև գյուղ, կանցնենք Սատանի կամրջով(Որոտանի կիրճ և տաք աղբյուրներ), կայցելենք Տաթևի վանական համալիր և կդիտենք Սպարապետ Նժդեհի կամարը։

Երեկոյան կգնանք հյուրատուն, բակում խարույկ կվառենք, կթեյենք, կերգենք, կպարենք ազգային պարեր, հետաքրքիր խաղեր կխաղանք։

Առավոտյան(լուսաբացից առաջ) կսկսենք արշավը, կբարձրանանք Արամազդ լեռ(3399մ):
Երեկոյան(կիրակի օր) կվերադառնանք Երևան։

Արամազդ կամ Գյազբելասար լեռը բազմաթիվ անգամ կարելի է հանդիպել Սահյանի բանաստեղծություններում.

Գնամ Գյազբելիս զմրուխտով հարբեմ,
Ելնեմ երկինքոտ ժայռերը նրա
Եվ ներշնչանքիս խորհուրդով չափեմ
Արծվի ճախրանքը վիհերի վրա։

Գինը

Մասնակցության արժեքը 18000 դրամ։

Արժեքի մեջ ներառված է՝

✅Տրանսպորտը

✅Հյուրատունը

✅Ուղեկցորդի ծառայությունը

✅Այլ ծախսեր

Հավաքվում ենք Սասունցի Դավիթ կայարանում (Արձանի մոտ), առավոտյան ժամը 07։30֊ին (նշված ժամից 10 րոպե ավելի վաղ):

Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան․
Ուսապարկ,
Հարմարավետ կոշիկիներ,
Լեռնագնացության կամ սպորտային հարմարավետ հագուստ,
Տաք հագուստ(հանդերձանք),
2 օրյա սնունդ
1,5 լ ջուր,
Գլխարկ,
Արևային ակնոց,
Անձրևանոց.

Բացառիկ արշավ է լինելու🏇

Մասնակցությունը հաստատելու համար պարտադիր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներից մեկին՝
041 196414 Ucom
077 196414 Viva
091 196414 Beeline
կամ գրել «Թոնդրակ»-ի ֆեյսբուքյան էջին:
WWW.TONDRAK.am

Կարող եք գրանցվել կամ հրաժարվել հունիսի 16-ը՝ ժամը 20։00։
Նշված ժամկետից հետո հրաժարվելու դեպքում պարտավոր եք վճարել գումարն ամբողջությամբ։

Կարող եք վճարել նաև տերմինալից՝ մեզ ուղարկելով անդորագիրը։
Բանկային քարտի հաշվեհամար՝
5175960000179716
ABB-ARMBUSINESSBANK

Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթացե՛ք անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։

Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին

Գրանցվել արշավին

Հավանեցի՞ք նյութը։