Գորգագործություն

Գորգագործություն

with No Comments

Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Այս մասին են վկայում Արենի քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող Պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։

Գորգի ամենավաղ նմուշը գտնվել է Ալթայի Պազիրիկ երկրամասում և թվագրվում է մ.թ.ա 5-րդ դար: Գորգը վերագրվում է հայկական մշակույթին: Այս տեսակետը հիմնավորվում է հետևյալ հիմունքներով՝ գորգը գործված է կրկնակի հանգույցներով և ներկված է որդան կարմիրով, իսկ զարդանախշերը կրկնում են Ուրարտական պալատի որմնանակարները: Այն այժ, գտնվում է Էրմիտաժ թանգարանում:

Գորգագործության մեջ օգտագործվել է ոչխարի և ուղտի բուրդ, այծի փափուկ մազ, բամբակ, թանկարժեք գորգերում՝ նաև մետաքս, ոսկեթել ու արծաթաթել: Հայաստանում թել ներկելու համար օգտվել են հանքային, կենդանական և հատկապես բուսական ներկերից: Կենդանական ներկերից հատկապես մեծ նշանակություն ուներ Որդան Կարմիրը, իսկ բուական ներկերից տորոն, դեղնածաղիկ, ընկույզի և սոխի կեղևներ: Գույներն ամրացվել են հանքային նյութերով:

Դասակն գորգը ստեղծվում է հանգուցավոր գործվածքով, որի թելերը երեք տեսակ են՝ հենքի թել, միջնաթել և գործաթել: Հենքի թելն ու միջնաթելը մնում են գործվածքի մեջ, իսկ գործաթելով կապում են զռանձին հանգույցները, որն առաջացնում է գորգի թավշակերպ մակերեսը:

Հայկական գորգագործությունը զարգացել է երկու հունով՝ արհեստավորական և ժողովրդական: Արհեստավորական շրջանում գործածվող թանկարժեք գորգերի զարդանկարները նմանություններ ունեն մանրանկարչության զարդանկարների հետ:
19-րդ դարի վերջից գորգերն արտադրում են մեքենաներով, որն ավելի արտադրողական էր, սակայն ձեռքի գորգերը գեղարվեստական արժեքով և ամրությամբ գերազանցում են մեքենայականին:

Հնագիտական պեղումների ժամանակ Կարմիր Բլուրից հայտնաբերվել են գորգերի պատառիկներ: Հայաստանը ըստ միջնադարյան հայկական, արաբական և այլ աղբյուրների աչքի են ընկել բարձարժեք գորգերով: Հայկական գորգերի մասին արաբական աղբյուրները տեղեկություններ են հաղորդում դեռևս 8-րդ դարից: 13-րդ դարում Վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոն, ով անցել է Հայակական Կիլիկիայով հիշատակում է որ Սեբաստիա, Կոնիա, Կեսարիա քաղաքներում հայերը և հույները գործում էին աշխարհի ամենալավ գորգերը:

Ղևոնդ Ալիշանի <<Սիսուան>> աշխատության մեջ հրապարակել է մի փաստաթուղթ, որը վերաբերում է Կոռիկոս նավահանգիստ-քաղաքից արտահանվող գորգերին: Հայկական գորգերը աչքի են ընկնում ներկերի, թելերի և գործվածքի որակով, զարդանկարների բազմազանությամբ: Հատկապես տարածված էին վիշապագորգերը, ծաղկագորգերը և երկրաչափական զարդանկարներով բազմատեսակ գորգերը: Վիեննայի թանգարանում պահվում է 1202 թվականի հայատառ մակագրությամբ գորգ:

Լուսանկարում՝ Գորգագործական դազգահ

Հավանեցի՞ք նյութը։