
Խաչարձանից Գոշ I Գոշի լիճ / Գոշավանք
«Թոնդրակ» արշավական ակումբը կազմակերպում է արշավ Տավուշի հեքիաթային անտառներով։ Այս անգամ մեկնելու ենք մոգական Խաչարձան․ Խաչարձան գյուղից անտառային արահետներով կքայլենք Գոշի լիճ, որտեղ կճաշենք, խարույկի շուրջ կթեյենք և կքայլենք Գոշ գյուղ։ Կայցելենք 12-րդ դարում հայոց նշանավոր գիտնական, օրենսգիր և առակագիր Մխիթար Գոշի կողմից կառուցված Գոշավանք։