Ճապաղաջուր․ Գյուղ Արևմտյան Հայաստանում

Ճապաղաջուր․ Գյուղ Արևմտյան Հայաստանում

with No Comments

Ճապաղջուր բնակավայրը հայտնի է իր անվան մի քանի այլ տարբերակներով՝ Ճապղջուր, Ճարալջուր, Ճապաղ և այլն։

Հնում կոչվում էր Կթառիճ(բերդաքաղաք Մեծ Հայքի Ծոփք նահանգի Հաշտյանք գավառում), որն ամրոց էր։ Անվանել է նաև Խուլփ, իսկ այժմ թուրքերը վերանվանել են Բինգյոլ(գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Էրունի գավառակում)։

 

Ճապաղջուր է կոչվել գետակների բազում ճյուղերի առկայության պատճառով։  Ճապաղջուրը, Հայաստանի հարյուրավոր այլ բնակավայրերի նման, տարբեր ժամանակներում համարվել է տարբեր`գյուղ, ավան, ամրոց կամ բերդ, բերդաքաղաք։

Գտնվում է Արածանիի հովտում, նրա աջ կողմում, Ճապաղջուր (Գյունեք) գետակի ափին, Բալու գյուղաքաղաքից արևելք, ջրառատ վայրում։

 

Հնում Ճապաղջրի շրջանը, Գենչը և Զիտկեն միասին վերցրած կազմում էին Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Հաշտյանք(Հաշտեանք) գավառը։ Իսկ այս վերջինս իր բերդերով, որոնց թվում էր և Կթառիճ–Ճապաղջուրը, համարվում էր Արշակունիների արքայկան կալվածք ու տրված էր թագավորական տան կրտսեր զավակներին իբրև սեփականություն։

 

Հայտնի է, որ Կթառիճ–Ճապաղջուրը  Հայաստանի առաջին բաժանումից հետո (387 թ.) անցել էր Բյուզանդիային և ամուր բերդ էր պարսկա–հռոմեական սահմանամերձ շրջանում։

11-րդ դարում հիշատակվում է իբրև եպիսկոպոսանիստ ավան և մտնում էր Թոռնիկ Մամիկոնյանի իշխանության մեջ։  Թուրքական տիրապետության շրջանում համանուն գավառակի կենտրոնն էր, որը մինչև 1829 թվականը մտնում էր Դիարբեքիրի նահանգի, դրանից հետո Բիթլիսի նահանգի մեջ։

19-րդ դարի վերջերին ուներ 80 գյուղ, որից 4–ը՝ հովտում, մնացածները՝ շրջապատի լեռների վրա: Հայերը հիմնականում ապրում էին հովտի գյուղերում:

 

Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Ճապաղջրի բնակչության մեծ մասը կազմում էին հայերը, որոնք հիմնականում զբաղվում էին արհեստներով ու առևտրով։ Նրանք ունեին վարժարան ևեկեղեցի։ Ներկայումս Ճապաղաջուրը անվանվում է Բինգյոլ և Թուրքիայի Հանրապետության Բինգյոլի մարզի կենտրոնն է:

 

Հավանեցի՞ք նյութը։