Բեզոարյան այծ

Բեզոարյան այծ

with No Comments

Բեզոարյան այծը սնամեջ եղջերավորների ընտանիքին պատկանող երկկճաղակվոր, լեռնային վայրի այծ է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

 

🏕 Նկարագրություն

Իրանի երկարությունը մոտ 1,5 մ է, կենդանի քաշը՝ 80 կգ։ Նոխազներն ունեն կեռ, թրաձև և 130 սմ երկարությամբ եղջյուրներ։ Բուրդը շիկագույն է՝ մոխրագույն երանգներով, իսկ առանձին մասերում՝ մուգ կամ սև։ Գիտնականների մեծամասնության կարծիքով ընտանի այծերի նախահայրն է։

 

🏕Բազմացում

Ծնվում են ապրիլ-մայիս ամիսներին, սովորաբար երկու, հազվադեպ՝ մեկ ուլ։

 

📜Թվաքանակ

Ներկայիս գնահատմամբ բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ: Պոպուլյացիան խիստ մասնատված է մանր, իրարից տարանջատված խմբավորումների:

 

▶️Կարգավիճակը
Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։

📕Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»:

 

🌍Տարածվածությունը աշխարհում

Տեսակի արեալը ներառում է Հյուսիսային Կովկասից (Դաղստան) մինչև Աֆղանստան և Պակիստանը ընկած տարածաշրջանը:

 

🗺Տարածվածությունը Հայաստանում
Արեալը ներառում է Սևանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայքը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը:

 

⛔️Վտանգման հիմնական գործոնները
Որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը, անասունների արածեցումը:

 

🏞Պահպանության միջոցառումները
Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում:

Հավանեցի՞ք նյութը։