Աստղոնք լեռ

Աստղոնք լեռ

with No Comments

Աստղոնք լեռը գտնվում է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագծում։

Առավել նպատակահարմար է բարձրանալ Գողարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից։ Ցանկալի է քայլարշավը սկսել Զանգեր կոչվող տեղամասից, իսկ մինչ այդ ճանապարհը անցնել արտագնաճանապարհային մեքենայով։ Լեռը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի կենտրոնական հատվածներում։

Ծովի մակերևույթից բարձրությունը 3400մ է։ Լեռը ունի հրաբխային ծագում, որի մասին վկայում են լանջերին թափված սպիտակ ապարները` քարացրոները։ Անունը ստացել է Հայոց նախաքրիստոնեական դիցարանի լույսի, սիրո և գեղեցկության դիցուհի Աստղիկի անունից։

Հնում եղել է դիցուհու պաշտամունքին նվիրված նշանավոր հոգևոր կենտրոն, որի մասին փաստում են լանջերին գտնվող կիկլոպյան շինությունները։

Լեռան ստորոտում գտմվում են լճերի մի խումբ, որոնք տեղացիների մոտ հայտնի են 7 լճեր անունով։ Սակայն կախված տարվա տեղումների քանակից լճերի թիվը փոխվում է։ Այստեղից են սկիզբ առնում Մարտունի և Աստղաձոր գետերը։

Այստեղ է գտնվում նաև 《Դիցուհու》 ջրվեժը։ Լեռան գագաթից բացվում է հրաշագեղ տեսարան.երևում են մի շարք լեռներ և լեռնաշղթաներ` Արմաղանը, Վայոց սարը, Ամուլսարը, Սանդուխտասարը, Արարատը, Աժդահակը, Վարդենիս լեռը,Գեղամա, Արեգունու, Սևանի, Զանգեզուրի լեռնաշղթաները։

Հավանեցի՞ք նյութը։