Վերելք Աստղոնք լեռ / 7 լճեր – Սահող ջրվեժներ

Վերելք Աստղոնք լեռ / 7 լճեր – Սահող ջրվեժներ

with No Comments

Հուլիսի 18-ին իրականացնելու ենք բացառիկ վերելք դեպի Աստղոնք լեռ։ ⛰

Աստղոնք լեռը գտնվում Վարդենիսի լեռնաշղթայում ՝ Աստղաձոր գետի վերնագավառում՝ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանագլխին։
Բարձրությունը ծովի մակարդակից 3470 մ է։⛰
Երթուղին սկսվում է Գեղհովիտ գյուղից․
Բեռնատարը լեռնային ճանապարհներով մեզ կհասցնի Զանգեր կոչվող հին բնակատեղի, որտեղից սկսվում է քայլարշավը։

Աստղոնքն ունի հոգևոր֊պաշտամունքային վաղագույն ակունքներ։
Անվանակոչված է հայոց դիցարանի սիրո, լույսի, ջերմության և գեղեցկության Դիցուհի Աստղիկի անունով։🏛

Գագաթից բացվում է աննկարագրելի տեսարան։ Երևում են բազմաթիվ լեռներ ու լեռնաշղթաներ, Սևանա լիճն ու բազմաթիվ հրաշագեղ բնապատկերներ։

Վերադարձի ճանապարհն անցնում է Աստղոնքի ստորոտի 7 լճերի կողքով, որոնց գեղեցկությունը պարզապես շշմեցուցիչ է։

Այստեղ կան չանվանակոչված ջրվեժներ, լեռնային կարկաչահոս տաք աղբյուրներ և բազմատեսակ բուսականություն։

Աստղոնքը կարծես անմարդաբնակ կղզի է Հայաստանում․
Այն տեսնել և զգալ է պետք․ այստեղ բառերն անզոր են․🌿

 

Այս հղումով դիտեք Աստղոնք լեռան վերելքի մասին պատմող տեսանյութը

Բացառիկ արշավ է լինելու։⛰

🚶‍♂️Քայլելու ենք 18 կմ։
🏔Հարաբերական բարձրությունը՝ 670մ
🌲Բարդություն՝ բարդ
🌲Սիրունություններ՝ հին բնակատեղիներ, կիկլոպյան ամրոցներ, գետեր, լճեր, լեռներ, ջրվեժներ, երկրաբանական գոյացություններ․․․․․․
🛤Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ և լեռնային արահետներ։

 

 

Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան․
Ուսապարկ,
Հարմարավետ կոշիկիներ,
Լեռնագնացության կամ սպորտային հարմարավետ հագուստ,
Տաք հագուստ(հանդերձանք),
1 օրյա սնունդ
1,5 լ ջուր,
Գլխարկ,
Դիմակ,
Ձեռնոցներ,
Արևային ակնոց,
Անձրևանոց.

 

Կհանդիպենք լեռներում😉

 

Մասնակցությունը հաստատելու համար պարտադիր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներից մեկին՝
041 196414 Ucom
077 196414 Viva
091 196414 Beeline
կամ գրել «Թոնդրակ» արշավական ակումբ-ի ֆեյսբուքյան էջին:
www.Tondrak.am

 

Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթացե՛ք անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։

Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին

Հավանեցի՞ք նյութը։