Արշավական արկածներ․ Գնդասար

Արշավական արկածներ․ Գնդասար

with No Comments

Տարիներ առաջ մի շատ հետաքրքիր արկածային արշավ իրականացրեցինք դեպի Գնդասար լեռ։

Նախապես որոշել էինք․ սակավաթիվ և առավել դյուրաշարժ արշավականներով էքսպիդեցիա պիտի իրականացնենք Գնդասար լեռ, այն «Թոնդրակ» արշավական ակումբի էկոզբոսաշրջային արահետների ցանկում ներառելու համար։

 

Վաղ առավոտյան մեկնեցինք Զանգակատուն գյուղ

 

Ոգևորությունը մեծ էր․ քայլելու էինք Պարույր Սևակի մանկության արահետներով։

Գյուղում մեզ դիմավորեց Զավեն հորեղբայրը, ով սնկի հավաքչությամբ ու վաճառքով է զբաղվում, և ինչպես հետո պարզվեց, Զանգակատան լեռներն ամենալավը գիտի։

 

Մեքենայով հասանք մինչև Զանգակատան ջրամբարի անցակետը, կանգնեցրինք մեքենան անցակետին մոտ, ստացանք աշխատողների թույլտվությունը, համոզվեցին, որ որսագողեր չենք և բարի ճանապարհ մաղթեցին՝ հանգստացնելով, որ մեքենային ուշադրություն կդարձնեն։

 

Եվ այսպես․ 1-ին հրաշալիքը Զանգակատան ջրամաբարն էր

 

Բախտներս բերել էր․ Արածո գետի ամենավարար և ամենաշխուժ ժամանակահատվածն էր։

Խորը կիճով անցնող արահետը մոտեցնում էր մեզ մեր նպատակակետին, բայց առջևում դեռ կային  փորձություններ, անակնկալներ ու հրաշագեղ տեսարաններ։

Անցանք մացառուտների միջով, հանդիպեցինք բազմաթիվ կենդանիների, ջուր խեմեցինք լեռնային աղբյուրներից, համտեսեցինք ուտելի խոտաբույսեր․
Իսկ մեր առաջնորդը Զավեն հորեղբայրն էր, ով մեզ ուղեկցեց մինչև լեռան ստորոտ․ Այստեղ ես ակնարկեցի, որ գուցե մեզ սպասի ստորոտում՝ կարծելով, որ նրա համար բարդ կլինի վերելքը։ Նա պնդեց, որ մեզ սարերում մենակ չի թողնի․
-Չնայած վերջին անգամ ոտքով սարը բարձրացել եմ պատանի ժամանակ, իսկ սնկի համար ձիով եմ բարձրանում, բայց ես էս սարերի արջերի ու գելերի հետ ընկերություն եմ անում․ ձեզ մենակ թողնողը չեմ։

 

Լեռան գագաթում ենք․ բացվող տեսարանները պարզապես շշմեցուցիչ էին

էլ Գեղաման, էլ Քարկատարը, էլ Նախիջևանը, էլ ձնծաղիկներն ու լորերը․․․

Կարգին զվարճացանք, նկարվեցինք, երգեցինք, պարեցինք, ճաշեցինք, զրուցեցինք, քնեցինք ու բռնեցինք հետ դարձի ճամփան։

 

Ճանապարհին Զավեն հորեղբոր խորհրդով որոշեցինք այցելել մոտակայքում գտնվող լքված ժայռափոր մի եկեղեցի։

Սակայն ինչպես հետո պարզվեց, եկեղեցին այնքան էլ մոտակայքում չէր, և մենք շատ դժվարություններ հաղթահարեցինք  մինչև պարզ դարձավ, որ այդ օրը չենք հասցելու այցելել եկեղեցի։

Որոշեցինք վերադառնալ

Արդեն մթնշաղ էր, երբ հասանք գյուղ։ Ջրամբարի աշխատակազմը կարգին անհանգստացել էր։
Շնորհակալություն հայտնեցինք նրանց, Զավեն հորեղբորը խոստացանք, որ էլի կգանք ու վերադարձանք Երևան։

 

#Կհանդիպենք_Լեռներում 🌄

Հավանեցի՞ք նյութը։