Հայկական Մուֆլոն

Հայկական Մուֆլոն

with No Comments

Հայկական մուֆլոնը կամ անդրկովկասյան լեռնային ոչխարը սնամեջ եղջյուրավորների ընտանիքին պատկանող վայրի ոչխար է։

Բնաշխարհիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընդգրկել է Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները։ Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին։

Առանձնյակները ոչ մեծ խմբերով հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում։

Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

 

▶️Կարգավիճակը

📕ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»:

 

🏕Վարք

Բնակվում են լեռնային լանդշաֆտներում։ Էգերն ապրում են 100 առանձնյակից կազմված խմբերով, իսկ արուները՝ միայնակ, երբեմն կազմում են մի քանի հազար գլխից կազմված հոտեր։ Շատ տեսակներ գաղթում են կերով հարուստ տարածքներ։ Ապրում է 12-14 տարի։

 

🏕Բազմացում

Զուգավորումը տեղի է ունենում նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբը։ Հղիությունը տևում է 5-6 ամիս։ Ձագերը (սովորաբար, զույգ) ծնվում են մայիսի կեսերից մինչև հունիսի սկիզբը։ Մայրերն առաջին ծինում ունենում են 1, հետագայում՝ զույգ ձագեր։

 

📜Թվաքանակ

Ներկայիս գնահատմամբ՝ մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250-300 առանձնյակները։ Պոպուլյացիայի հիմնական մասն ապրում է Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում (200 առանձնյակներից ոչ ավելի)։

 

🌍Տարածվածությունն աշխարհում
Ենթատեսակը տարածված է Նախիջևանում, Հայաստանում և Հյուսիսարևմտյան Իրանում` մինչև Ուրմիա լիճը: Ընդհուպ մինչև XX դարի կեսերը արեալի կովկասյան և իրանական մասերը փոխկապակցված էին` շնորհիվ գ. Արաքսով կենդանիների միգրացիաների, որոնք սակայն հետագայում դրանք ընդհատվեցին սահմանային ենթակառուցվածքի ամրացման հետևանքով:

 

🗺Տարածվածությունը Հայաստանում
Ենթատեսակի արեալը ներառում է Ուրծի (Արարատի մարզ), Վայոց ձորի (գ. Աղավնաձոր, Խնձորուտ, Մարտիրոս, Բարձրունի), Բարգուշատի և Զանգեզուրի (Սյունիքի մարզի Դաստակերտ գյուղից դեպի հարավ) լեռնաշղթաները:

 

⛔️Վտանգման հիմնական գործոնները
Որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը, անասունների արածեցումը:

 

🏞Պահպանության միջոցառումները
Պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում:

Հավանեցի՞ք նյութը։