Հայկական Լեռնաշխարհ-դիրքը

Հայկական Լեռնաշխարհ-դիրքը

with No Comments

 

Ասիայի արևմտյան ընդարձակ հատվածը հայտնի է Առաջավոր Ասիա ընդհանուր անվամբ:

Վերջինիս հյուսիսային սահմանագլխին` Անատոլիական սարահարթի և Իրանական բարձրավանդակի միջև տարածվում է լեռնային մի երկիր, որը վաղուց ի վեր կոչվում է Հայկական լեռնաշխարհ:

Այստեղ է ձևավորվել և իր պետականությունը ստեղծել հայ ժողովուրդը, այստեղ է կերտվել նրա ինքնատիպ մշակույթը: Վաղնջագույն ժամանականերից սկսած հայերիս ազգային ինքնագիտակցության մեջ այն տարածվում է Կուր և Երասխ (Արաքս) գետերից մինչև Գամիրք (Կապադովկիա), Պոնտական և Թռեղքի (Թրիալեթ) լեռներից մինչև Հայկական Տավրոսի հարավային ճյուղերը: Հայկական լեռնաշխարհը գրեթե բոլոր կողմերից եզերվում է բարձրաբերձ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած Հայկական կենտրոնական հրաբխային բարձրավանդակը հնում կոչվել է Միջնաշխարհ հայոց:

Ըստ քարտեզագիր պատմաբան Գեղամ Բադալյանի

Հավանեցի՞ք նյութը։