Տուրպանը բադերի ընտանիքին պատկանող ջրլող թռչուն է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Ամառնահյուր է, չվող և հազվագյուտ։ Արտաքին կառուցվածք Մարմնի երկարությունը 51-58 սմ է, թևերի բացվածքը՝ 90-99 սմ, կենդանի զանգվածը՝ 0,9-1,6 կգ։ Փետրածածկը մուգ է։ Գլուխը, կտուցը, վիզը հաստ են։