Հայաստանը գարեջրի երկիր․

Հայաստանը գարեջրի երկիր․

with No Comments

Քսենոփոն

Գարեջրի մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդում հույն պատմիչ և զորավար Քսենոփոնը։

Մ.թ.ա. 401 թվականին, գահատենչ Կյուրոս Կրտսերի, Աքեմենյան թագավոր Արտաքսերքսես 2-րդի դեմ  Կունաքսայի ճակատամարտում պարտվելուց հետո, Քսենոփոնի գլխավորած 10 հազար հույն վարձկան բանակի նահանջը տեղի ունեցավ Հայաստանի վրայով՝  դեպի Սև ծով։

Քսենոփոնն անցել է հայկական գյուղերով և իր «Անաբասիս» կամ «10 հազարի նահանջ» աշխատությունում թողել մի շարք վկայություններ Հայաստանի գյուղերի մասին, որոնցից մենք տեղեկանում ենք նաև, որ Հայաստանում այդ ժամանակ պատրաստել են գարեջուր․

«Այստեղ կար նաև ցորեն և գարի և կրատերների մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ` մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանը դներ և խմեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր»։

Հնագիտություն

Հետագայում հնագիտական նյութերը եկան փաստելու ասվածի իսկությունը․

1958 թ. Կարմիր բլրի պեղումների ժամանակ հայտնաբերված գարեջրի պատրաստման արհեստանոցը, որտեղից գտնվել են տուֆե մեծ տաշտ` գարին կամ կորեկը թրջելու, խողովակներ` օգտագործված ջուրը ամրոցից դուրս բերելու և ավելի քան 40 երկարավուն անոթ` գարեջուր պահելու համար։

Հավանեցի՞ք նյութը։