Հայաստանը և թշնամի երկրները պատմության թատերաբեմում։

Հայաստանը և թշնամի երկրները պատմության թատերաբեմում։

with No Comments

1) Մ.թ.ա. 714թ.֊ին Ասորեստանյան զորքերը արշավեցին Հայաստան։ Նշանակալի հաջողությունների չհասնելով՝ ավազակաբարո կերպով թալանեցին Մուսասիրի տաճարը։
Կարճ ժամանակ անց (մ.թ.ա.612թ.) Ասորեստանը կործանվեց և հավիտյան չքացավ պատմության թատերաբեմից։

2) 387թ. Հռոմեական կայսրությունը նենգաբար կերպով մասնատեց Հայաստանը՝ բաժանելով իր և Պարսկաստանի միջև։ Ութ տարի անց (395թ.) Հռոմեական կայսրությունը մասնատվեց և հավիտյան հեռացավ համաշխարհային քաղաքական ասպարեզից։

3) 1045թ.
Բյուզանդական կայսրությունը տմարդորեն գրավեց և ոչնչացրեց Անիի Բագրատունյաց թագավորությունը: Քսանվեց տարի անց (1071 թվականին) Բյուզանդիան կորցրեց իր երբեմնի հզորությունը, ինչը պատճառ հանդիսացավ համաշխարհային ասպարեզից վերջինիս լիակատար անհետանալուն։

4) 1605-1795 թվականներ.
Պարսկական կայսրությունը հայերին տեղահանեց Անդրկովկասից, կործանելով և Հայաթափելով հայկական քաղաքներն ու գյուղերը։ 33 տարի անց (1827-1828 թվականներին) Պարսկական կայսրությունը լուրջ ռազմական պարտություններ կրեց և կորցրեց վերահսկողությունը ամբողջ Անդրկովկասում, որով սկսվեց Պարսկական կայսրության անկումը։

5) 1915 թվական.
Օսմանյան կայսրությունը կազմակերպեց Հայոց ցեղասպանություն։ Երեք տարի անց (1918թ) Օսմանյան կայսրությունը վերացավ և հավիտյան անհետացավ համաշխարհային քաղաքական ասպարեզից:

6) 1905 թվական.
Ռուսական կայսրությունը, Նիկոլայ II- ի գլխավորությամբ, սկսեց ահաբեկել Հայկական դպրոցները և կազմակերպեց հայերի կոտորածը Անդրկովկասի քաղաքներում և գյուղերում:
Տասներկու տարի անց (1917 թվականին) Նիկոլայ II-ը կորցրեց իշխանությունը և 1918 թվականին գնդակահարվեց իր ընտանիքի հետ միասին։ Ռուսական կայսրությունը կործանվեց և հավերժ հեռացավ համաշխարհային ասպարեզից:

7) 1988-90 թվականներ
ԽՍՀՄ-ն սկսեց Արցախում հակահայկական քաղաքականություն վարել, կազմակերպելով Արցախի գյուղերից հայերի տեղահանումը («Օղակ» օպերացիա)։ ԽՍՀՄ-ը նաև անտարբերության էր մատնել Ադրբեջանական ԽՍՀ-ում հայերի կոտորածները։ Մեկ տարի անց (1991թ) ԽՍՀՄ-ը փլուզվեց և հեռացավ քաղաքական ասպարեզից։

Վերոնշյալ կայսրություններից ամեն մեկը 100%-ով վստահ էր իր “անպարտելիության” մեջ, իսկ Հայաստանը դեռ կա։ Ո՞վ է հաջորդը…
Սովորենք Պատմությունից…
Նյութը պատրաստեց՝ Սերգե Ամիրջանյանը
Լուսանկարում՝ Մեծ Հայքի քաղաքական քարտեզը պատկերող գորգ։

1/5 - (1 vote)

Հավանեցի՞ք նյութը։