Վերելք Արմաղան լեռ / Խառնարանային լիճ, Քարանձավ

Վերելք Արմաղան լեռ / Խառնարանային լիճ, Քարանձավ

with No Comments

Բարձրանալու ենք նոր և բացառիկ երթուղիով՝ լեռան հյուսիս-արևմտյան լանջերով։

Արմաղանը հրաբխային լեռ է՝ առանձին լեռնազանգված։
Բարձրությունը՝ 2829 մ։
Հարաբերականը՝ 450
Ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում․ «Արմաղան» հրաբուխ երկրաբանական հուշարձան։🗻

Գագաթին գտնվում է 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր խառնարանային լիճ։🌊
Ըստ ավանդության երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, և որպեսզի մարդկանց անտեսանելի մնան, լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում։🌬

Լեռան հյուսիսային հատվածում կա քարայր, որտեղ տեղի են ունեցել մի֊քանի պատմական գաղտնի ժողովներ։
Տեղ֊տեղ նշմարվում են հնագույն ժայռապատկերներ։

Գագաթից բացվում է հրաշագեղ տեսարան.
Երևում է կապուտաչյա Սևանի գրեթե ամբողջ համայնապատկերը, Սևսար, Կարմիր լեռները, Աժդահակը, Սպիտակասարը, Գնդասարը, Մկնասարը, Քարկատարը և Միգասար լեռները․ Վարդենիսի, Սևանի, Արևելյան Սևանի և Արեգունու լեռնաշղթաները․ Սրբազան Արարատը։🗻🗻

Խառնարանային լճի, ստորոտի քարանձավի և հրաշագեղ բնապատկերների շնորհիվ Արմաղանը ամեն տարի գրավում է հարյուր-հազարավոր էկոզբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։

🌿🌿🌿
Երևանից կմեկնենք Մադինա գյուղ, որտեղից սկսեցինք մեր վերելքը նոր և բացառիկ ուղիներով՝ լեռան հյուսիսարևմտյան փեշերով։

Գագաթում ժամանակ կունենանք հանգստանալու, լճում լողանալու, ազգային պարեր պարելու և զվարճանալու համար։

Գագաթից կիջնենք Քարանձավ և Արգիճի գետի օձագալար ափերով կվերադառնանք մեկնարկի վայր։

🚶‍♂️Քայլելու ենք 14 կմ։
🌲Բարդություն՝ միջին
🌲Սիրունություններ՝ Արմաղան լեռ, Արգիճի գետ, Խառնարանային լիճ, ժայռապատկերներ, Սևանա լիճ, լեռներ-լեռնաշղթաներ, երկրաբանական գոյացություններ․․․․․․
🛤Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ և լեռնային արահետներ։

Այս հղումով դիտեք Արմաղան լեռան վերելքի մասին պատմող տեսանյութը

Բացառիկ արշավ է լինելու։⛰

 

Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան․
Ուսապարկ,
Հարմարավետ կոշիկիներ,
Լեռնագնացության կամ սպորտային հարմարավետ հագուստ,
Տաք հագուստ(հանդերձանք),
1 օրյա սնունդ
1,5 լ ջուր,
Գլխարկ,
Դիմակ,
Ձեռնոցներ,
Արևային ակնոց,
Անձրևանոց.

 

Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթացե՛ք անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։

Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին

Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին

Հավանեցի՞ք նյութը։