Արգիշտիխինիլի

Արգիշտիխինիլի

with No Comments

Արգիշտիխինիլի․ռազմավարական և վարչատնտեսական խոշոր կենտրոն հանդիսացած այս քաղաքը հետազոտողների ուշադրությունը գրավել է դռևս 1869թ-ին, երբ հայտնաբերվեց Արգիշտի Ա-ի արձանագրությունը։

 

Քաղաքի կարևորությունն էր փաստում Խորխորյան տարեգրությունը, ուր ասվում է, թե Ասորեստանի և Մանայի դեմ տարած հաղթանակից հետո, Արգիշտի Ա-ն իր թագավորության 11-րդ տարում(մ․թ․ա․ 776թ․) կառուցել է Արգիշտիխինիլին և ջրանցքներ անցկացրել։

 

Ռուսա Ա-ի կառավարման շրջանում Արգիշտիխինիլիում շինարարությունը կանգ է առնում՝ Ասորեստանից կրած պարտության պատճառով։

Ռուսա Բ-ն(մ․թ․ա․ 685-645թթ․), ձեռնամուխ լինելով Թեյշեբաինի (Կարմիր բլուր) կառուցումը, այնտեղ է տանում Արգիշտիխինիլիի և Էրեբունու հարստությունը ու տեղափոխում ավագանուն։ Արգիշտիխինիլին կորցնելով իր նշանակությունը, լցվում է փախստականներով, ունեզուրկ բնակիչներով, որոնք վերափոխելով կառույցները, հարմարեցնում են դրանք իրենց պահանջներին։

 

Համընդհանուր լքվածության, միաժամանակ միջնաբերդի կործանման պատկերը լրացնում են պալատական կառույցներից մեկում հայտնաբերված նետահարված կնոջ կմախքը և սարսափից կարասի մեջ պատսպարված ու այնտեղ իր վախճանը գտած, մոտ 12 տարեկան աղջնակի կմախքը։

Կնոջ մոտ հայտնաբերվեցի սկյութական տեսակի նետասլաքներ։ Թշնամիները հարձակվել են հյուսիսից, հրդեհել սակավաթիվ բնակիչների խրճիթները, որոնց ծածկի այրված գերանների մնացորդները հայտնաբերվել են այդ հյուղակներում։

Հավանեցի՞ք նյութը։