📌Հանգստյան սեզոնն արդեն բացված է և բազմաթիվ քաղաքացիներ մեկնում են անտառային հատվածներ ՝ հանգիստը կազմակերպելու համար։
⏰Տարվա այս շրջանում հաճախակիանում են նաև անտառային հրդեհները, որոնց պատճառը՝ որոշ դեպքերում, կարող է հանդիսանալ քաղաքացիների կողմից անվտանգության կանոններին չհետևելը, կրակի հետ վարվելու կանոնների խախտումը։
Անտառային հրդեհների տարածմանը նպաստում են նաև օդի ջերմաստիճանի բարձր լինելն ու տեղումների կրճատումը։
❌Բնությունը պահպանելու, անտառային հրդեհները բացառելու նպատակով պարտադիր է հետևել մի քանի պարզ կանոնների։
🏞Կարևոր է զերծ մնալ հրդեհավտանգ իրավիճակներ ստեղծելուց և կանխել կրակի հնարավոր բռնկումն ու տարածումը՝ մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառածածկ հատվածներում։
📌Անտառային հրդեհների հիմնական պատճառները մարդածին են։
✅Դրանք կարող են գոյանալ
🔥չթույլատրվող վայրերում խարույկներ վառելու
🚭ծխախոտի մնացորդները չնախատեսված վայրերում և առանց մարելու դեն նետելու պատճառով
🚨Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհները կանխելու համար անհրաժեշտ է հիշել, որ չոր խոտը, փայտը, տերևները և ծառերը հրդեհավտանգ են:
👩🚒 Պարտադիր է
📢1. Խարույկներից հեռու պահել ցանկացած տեսակի վառելիք, չվառել խարույկը ծառերի տակ,
վառել փոքր և վերահսկվող խարույկ,
📢2. Հեռանալիս կրկնակի ստուգել և համոզվել, արդյո՞ք ամբողջությամբ մարել եք խարույկի կրակը
📢3․ Դեռևս վառվող կրակի մնացորդները մարելու համար օգտագործել մեծ քանակությամբ ջուր
կամ ծածկել կրակը ավազի հաստ շերտով:
📢4. Հավաստիանալ, որ ծխախոտի մնացուկն ամբողջությամբ մարված է
⛔️Այն դեն չնետել և վերցնել ձեզ հետ
❌🌳ԿԱՐԵՎՈՐ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ
⏰Եթե նկատել եք նոր ձևավորվող անտառային հրդեհ կամ խոտածածկ տարածքի այրում՝ պարտադիր է հետևել ներքոնշյալ կանոններին
🚒1․ Շտապ ահազանգել Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 911 հեռախոսահամարով։
💦2.Եթե կրակը չի ներկայացնում վտանգ Ձեր կյանքին և առողջությանն ու դեռ շատ չի տարածվել՝ փորձել հանգցնել այն կտորի կամ լաթի միջոցով (դա անհամեմատ ավելի արդյունավետ է, քան եթե փորձեք հանգցնել կրակը քիչ քանակությամբ ջրով)
🎽3. Եթե դուք ստիպված եք անցնել կրակի միջով, ապա ծածկեք ձեր դեմքը և բերանը խոնավ շորով: Եթե, այնուամենայնիվ, կրակը կպնի Ձեր հագուստին՝ մարեք այն պտտվելով կամ թափահարելով:
🧯4. Երբ ապահով տեղում եք գտնվում, անպայման, ահազանգեք ☎️ 911, անգամ, եթե կարծում եք, որ ինչ-որ մեկը դա արդեն արել է:
🗺Հետևենք հակահրդեհային անվտանգության կանոններին, պահպանենք բնությունը։