Անդրանիկը հա՛մ քաջ է, հա՛մ խելացի

Անդրանիկը հա՛մ քաջ է, հա՛մ խելացի

with No Comments

Աղբյուր Սերոբի մահից հետո, ֆիդայիները որոշում են հայդուկապետ նշանակել Գևորգ Չաուշին, սակայն վերջինս վրաժարվում է ՝  իր փոխարեն առաջարկելով Անդրանիկի թեկնածությունը․ իսկ Սեբաստացի Մուրադն իր ելույթում ասում է․

 

Անդրանի՛կն է այդ առաջնորդը. և եթե անգամ նա մեռած լինի, իր դիա՛կը մեր դրոշի հետ պետք է տարվի մեր առջևեն՝ դեպի կռի՛վ և ազատությո՛ւն:

Իսկ հետո, երբ Մուրադին հարցնում են, թե ինչո՞ւ էր հատկապես Անդրանիկին ընտրում, պատասխանում է.

Ճա՛նըմ, հա՛մ քաջ է, հա՛մ խելացի… Անդրանիկը սուր աչք ունի, մենք չունենք… սար ու ձորով կանցնինք խմբով, հրացաններն ուսերիս ու ամեն մեկս իր ճամփան կքալե, իսկ Անդրանիկը՝ ամենքի՛ս ճամփան, մենք անհոգ կերթանք, ան կտեսնի՛ ու կդիտի՛, կպրպտի՛ ամեն քար ու դար, ամե՛ն ժայռ ու բլրակ, մացա՛ռ ու պուրակ: Ոչի՛նչ չի վրիպի նրա տեսողությունից: Եվ ինչ որ մի անգամ տեսավ, էլ երբե՛ք չի մոռնա: Թե նույն ճամփով ետ գալու լինինք կռվով ու նահանջով, նա հրաշալի՛ գիտի, թե մինչև ուր պիտի քաշվինք՝ այսինչ բլրին, քարին, սարին, ժայռին, դարին հանդիպելու համար: Հետո նա գիտե աննմա՛ն դիրք բռնել թշնամու դեմ և մի անգամ, որ նա մեր տեղերը որոշեց կռվից առաջ, այն ժայռի տակ, այս բլրի ետև, այն պուրակի ծոցում, ապա մենք վստա՛հ ենք, որ դա լավագո՛ւյնն է: Արդարև, նա երբե՛ք չի սխալվում, ամբողջ օրը կռիվ կանենք և մեր դիրքերը միշտ լավագո՛ւյնը կմնան: Անդրանիկի հրամանի տակ կռվիլը խա՛ղ է ու պար»: 

Հավանեցի՞ք նյութը։