Առավոտյան Երևանից կմեկնենք Տավուշի մարզ՝ Աղավնավանք գյուղ։ Այստեղից կմեկնարկենք մեր անտառային քայլարշավը դեպի Աղավնավանք(12 – 13-րդ դարեր)։ 🌳
Վանքը գտնվում է Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կենի (կարմրածառ) ծառատեսակով։🌲
🚶♂️Քայլելու ենք 4 կմ։
🌲Բարդություն՝ հեշտ
🌲Սիրունություններ՝ Աղավնավանք, գետ, սնկեր, ծառեր, երկրաբանական գոյացություններ․․․․․․
🛤Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ և անտառային արահետներ։
Քայլելու ենք հեքիաթային Դիլիջանի անտառային արահետներով։
Օդն այստեղ լի է անհամար աղբյուրներից սնվող խոնավությամբ և հին անտառի բույրով։ 🌳
Հողը ծածկված է ծաղիկներով և չոր տերևների շերտով։
Անտառը ծփում է կյանքով․ ամենուր գույներ են և միմյանց փոխլրացնող ներդաշնակ ուրվագծեր՝ կլորիկ սնկերից մինչև անուշաբույր դեղաբույսեր։🍃
Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան․
Ուսապարկ,
Հարմարավետ կոշիկիներ,
Լեռնագնացության կամ սպորտային հարմարավետ հագուստ,
Տաք հագուստ(հանդերձանք),
1 օրյա սնունդ
1,5 լ ջուր,
Գլխարկ,
Դիմակ,
Ձեռնոցներ,
Արևային ակնոց,
Անձրևանոց.
Մասնակցությունը հաստատելու համար պարտադիր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներից մեկին՝
041 196414 Ucom
077 196414 Viva
091 196414 Beeline
կամ գրել «Թոնդրակ» արշավական ակումբ-ի ֆեյսբուքյան էջին:
www.Tondrak.am
Կարող եք վճարել տերմինալից՝ մեզ ուղարկելով անդորագիրը։
Բանկային քարտի հաշվեհամար՝
5175960000179716
ABB-ARMBUSINESSBANK
Idram ID` 727938952
Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթացե՛ք անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։
Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին
Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին