Արկածային տուրիզմ

Արկածային տուրիզմ

with No Comments

Արկածային տուրիզմը  տուրիզմի տեսակ է, որը ենթադրում է որևէ ուսումնասիրություն և իրական (կամ հավանական) ռիսկեր պարունակող ճամփորդություն:

Ըստ Արկածային տուրիզմի առևտրային ասոցիացիայի՝ արկածային տուրիզմ կարող է լինել ցանկացած ճամփորդական գործունեություն, որը ներառում է երեք բաղադրիչ՝ ֆիզիկական ակտիվություն, մշակութային փոխանակում և բնության հետ կապ:

 

Արկածային տուրիստները կարող են ձգտել հաղթահարելու լարված և դժվար իրավիճակներ, որոնք առաջանում են նրանց՝ հարմարավետության գոտին լքելու արդյունքում: Սա կարող է տեղի ունենալ մշակութային շոկ (ցնցություն) ապրելու կամ կոնկրետ գործողությունների հետևանքով, որոնք պահանջում են զգալի ջանքեր և ներկայացնում են ֆիզիկական վտանգ կամ ռիսկի որոշակի աստիճան ունեն:

 

Արկածային տուրիզմի տեսակներ

Արկածային տուրիզմի տեսակներից են լեռնագնացությունը, բարձունքից պարանով թռիչքները, հեծանվային լեռնագնացությունը, թիավարությունը (կանոյե, կայակ), ջրասուզումը, լաստանավով ճամփորդությունը, զիպլայնը, պարապլանով թռիչքը, քայլարշավը, ձիարշավը, հետազոտական ճամփորդությունը, սենդբոարդինգը (ավազի վրայով), սպելեոտուրիզմը (քարանձավային տուրիզմ) և ժայռամագլցումը և հիչհայկինգը (ավտոստոպով ճամփորդություն):

 

Արկածային տուրիզմի որոշ տարօրինակ ձևեր ներառում են տուրիզմ աղետավայրերում և գեթո տուրիզմ: Արկածային տուրիզմի այլ զարգացող ձևերից են սոցիալական տուրիզմը և տուրիզմը Ջունգլիներում : Սպառողական մատչելի տեխնոլոգիաների կիրառումը  և լուսանկարչությունը բարձրացրին համաշխարհային հետաքրքրվածությունը դեպի արկածային տուրիզմ։

 

Արկածային տուրիզմը Հայաստանում

Հայաստանը արկածային տուրիզմի զարգացման համար ունի մեծ հեռանակրներ։ 

Հայաստանի լեռները դժվարամատչելի չեն և գրավում են բազմաթիվ արկածասեր զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։

7 տարվա ընթացքում Հայաստան ժամանած էկոտուրիստների թիվը մի քանի հազարից հասել է կես միլիոնի։🌿

Մեր երկրում էկոզբոսաշրջիկներին գրավում է ոչ միայն գեղատեսիլ բնությունն ու համեղ սնունդը, այլ նաև յուրահատուկ և աշխարհի եզակի երկրներում հանդիպող կենսաբազմազանությունը։🌳🐻

Հավանեցի՞ք նյութը։