Արկածային ճանապարհորդության ուղեկցորդների համար, անկախ աշխարհագրական դիրքից կամ գործունեության բնույթից, Արկածային զբոսաշրջության համաշխարհային ասոցացիան սահմանել է հետևյալ հինգ անհրաժեշտ ունակությունները.
1.Տեխնիկական միջոցների տիրապետում
2.Անապատի բժշկություն (տվյալ միջավայում բժշկություն) և առաջին բուժօգնություն
3.Հաճախորդների սպասարկման և խմբային կառավարման հմտություններ
4.Բնական և մշակութային պատմության մեկնաբանում
5.Կայունություն
Տեխնիկական միջոցների տիրապետումը հիմնականում վերաբերում է սպորտին հատուկ հմտություններին, ինչպիսիք են օրինակ լողը, ժայռամագլցումը կամ լեռնագնացությունը, որոնք ուղեկցորդները պետք է ունենան՝ անկախ նրանից, թե որ գործունեությունն են նրանք իրականացնում:
Հաճախ արկածային ճանապարհորդությունները իրականացվում են բնակավայրերից բավականաչափ հեռավորության վրա՝ կապի բացակայության պայմաններում․ սա նշանակում է, որ արկածային ճանապարհորդության ուղեկցորդը պետք է կարողանա բավարար չափով տիրապետել առաջին բուժօգնությանը։
Ուղեկցորդները պետք է ունենան բժշկական սերտիֆիկացում։
Ընդունված կարգը տալիս է Անապատի բժշկական կազմակերպությունը(Wilderness Medical Society) և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը(the International Red Cross)։
Զբոսաշրջության ոլորտում այլ ուղեկցորդնորից արկածային զբոսավարը տարբերվում է իր կազմակերպչական հատուկ ձիրքով։ Բացի այդ, ուղեկցորդը պատասխանատու է ինչպես հյուրերի, այնպես էլ տեղի մարդկանց հետ հարաբերությունների կառավարման համար, և պետք է կարողանա շփվել համապատասխան տեղական լեզվով (լեզուներով) և կարող է լինել միջմշակութային հաղորդակցության և միջանձնային հմտությունների կապող օղակ։
Ուղեկցորդները պետք է վերապատրաստվեն` շեշտը դնելով հաճախորդների սպասարկման վրա։
Հաճախորդների սպասարկման լրացուցիչ նկատառումներ կան արկածային ճանապարհորդության ուղեկցորդի համար, որոնցից են․ հյուրի բարեկեցության ապահովում, ոգու մակարդակի բարձրացում, տրամադրության ապահովում, սննդի որակի ապահովում։
Ուղեկցորդներից պահանջվում է նաև ուժեղ ունակություններ բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության մեջ։ Հաղորդակցությունը ներառում է հստակ ուղղություն տալու կարողություն և հանդիսանում է անվտանգ գործունեություն ծավալելու անբաժանելի բաղադրիչ։
Արկածային ճանապարհորդության ուղեկցորդը պետք է տիրապետի և տրամադրի տարատեսակ տեղեկություններ՝ չսահմանափակվելով բնական պատմությամբ, ընթացիկ իրադարձություններով և մշակութային ժառանգությամբ:
Փաստեր և վիճակագրություն իմանալը բավարար չէ. պետք է լինի նաև արդյունավետ շփվելու ունակություն: Բովանդակության մատուցման տեխնիկան պետք է կիրառվի ինչպես պաշտոնական կրթական պարամետրերում, այնպես էլ ոչ պաշտոնական հաղորդակցություններում, ինչպիսիք են սնունդն ու պատահական զրույցը:
Ուղեկցորդները տրամադրում են ինֆորմացիան այնպիսի եղանակով, որը մատչելի և մարսվող է հյուրերի համար: Այս տեխնիկան կոչվում է «մեկնաբանություն» կամ «թեմատիկ մեկնաբանություն»:
Ուղեկցորդները պետք է քաջածանոթ լինեն տեղի պատմությանը ու մշակույթին և ներկայացնեն ճշգրիտ տեղեկատվություն։
Արկածային ճանապարհորդության ոլորտի հիմնական արժեքը կայունությունն է, ներառյալ բնապահպանական և սոցիալական կայունութունը:
Այն, թե ինչպես են ուղեկցորդները համագործակցում տեղական գործընկերների հետ և ներկայացնում տեղական մշակույթն ու պատմությունը՝ առանցքային նշանակություն ունի համայնքներում արկածային ճանապարհորդության դրական ազդեցության ապահովման համար։
Ուղեկցորդները գործում են կայուն` նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունները։ Նրանք պետք է վերապատրաստվեն գործունեության վայրին համապատասխան։
Ուղեկցորդները պետք է տեղյակ լինեն և պահպանեն հետևյալ սկզբունքները, որոնք նկարագրված են Միջազգային էկոտուրիզմի կազմակերպություն կողմից․
• Նվազագույնի հասցնել ֆիզիկական, սոցիալական, վարքային և հոգեբանական ազդեցությունները
• Կառուցել բնապահպանական և մշակութային իրազեկություն և հարգանք:
• Կիրառել դրական մեթոդներ ինչպես այցելուների, այնպես էլ հյուրընկալողների համար
• Պահպանել ուղղակի ֆինանսական օգուտներ `բնապահպանության համար:
• Այցելուներին ներկայացնել հիշարժան մեկնաբանական ձևերով, որոնք օգնում են բարձրացնել զգայունությունը հյուրընկալող երկրների քաղաքական, բնապահպանական և սոցիալական կլիմայի նկատմամբ
• Ճանաչել համայնքի բնիկ ժողովրդի իրավունքներն ու հոգևոր համոզմունքները և աշխատել նրանց հետ համագործակցելով ՝ հզորացնելու հնարավորություն տալով: