Հայ իմաստունները տիեզերքի մասին

Հայ իմաստունները տիեզերքի մասին

with No Comments

 

Համաշխարհային աստղագիտության մեջ բացառիկ են Դավիթ Անհաղթի հաղորդած տեղեկություններն Արեգակի, Երկրի և Լուսնի համեմատական չափերի մասին: Նա գրում է. «Ահավասիկ Արեգակը, բազմապատիկ մեծ լինելով, քան երկիրը թզաչափ է երևում……Արեգակը չափազանց մեծ է, քան լուսինը, թեպետ և անհավանական է, սակայն ճշմարիտ է»:

7-րդ դարի հայ մեծ աստղագետ, տոմարագետ և փիլիսոփա Անանիա Շիրակացու ընկալմամբ, Ծիր Կաթինը կամ Հարդագողի ճանապարհը անթիվ-անհամար աստղերի լույսը կուտակած հսկա լուսաշերտ է. «խիստ աստեղք են բազումք, նուազք և յոյժ ընդ աղօտ երևմանէն միաւոր լոյսն տեսանի»:

ԵՎ միայն 1609 թ.՝ Անանիա Շիրակացուց տասը դար անց` երբ Գալիլեյն աստղադիտակով դիտեց այդ գոտին, վերջնականապես պարզ դարձավ, որ այն բաղկացած է բազում հեռավոր աստղերից։

Հետևաբար` միջնադարում, երբ Հայաստանը հիմնականում զրկված էր պետականությունից, Հայաստանում աստղագիտությունը համաշխարհային աստղագիտությունից առաջ էր ամենաքիչը 1000 տարով:

Հավանեցի՞ք նյութը։