«Թոնդրակ» արշավական ակումբը կազմակերպում է Հայաստանում նախադեպը չունեցող բացառիկ արշավ՝ Հայաստանի ծայր հյուսիսային Գառնառիճ գյուղից ծայր հարավային Աղաձոր գյուղ՝ Արաքսի ջրամբար(ներառյալ Արցախը)։
1️⃣-ին օր․ Վաղ առավոտյան Երևանից ավտոմեքենայով կմեկնենք Շիրակի մարզի Գառնառիճ գյուղ (172կմ)․
Գառնառիճից Արփի լճի ափերով կքայլենք Արեգնադեմ գյուղ (30կմ)․
Գիշերակացը՝ վրաններում․
2️⃣-րդ օր․ Արեգնադեմ գյուղից կքայլենք քաղաք Գյումրի (22կմ)․
Գնացքով կմեկնենք Երևան (170կմ)․
Երևանից ավտոմեքենայով կմեկնենք Կոտայքի մարզի Գառնի գյուղ (30կմ).
Գիշերակացը՝ վրաններում․
3️⃣-րդ օր․ Գառնիից կքայլենք Գեղարդ գյուղ (12կմ)․
Գեղարդից բեռնատարով լեռնային ճանապարհներով կմեկնենք Գեղարքունիքի մարզ՝ Թոնդրակյանների խրճիթ / Tondrakians’ hut (55կմ)․
Կանցնենք Վիշապալճի և վիշապաքարերի կողքով, Աժդահակ, Սպիտակասար, Մրգասար, Արմաղան լեռների ստորոտներով և Արգիճի գետի Քարաձի վտակի ափերով կհասնենք Թոնդրակյանների խրճիթ․
Գիշերակացը՝ Թոնդրակյանների խրճիթում․
4️⃣-րդ օր․ Թոնդրակյանների խրճիթից բեռնատարով կկտրենք կանցնենք Արգիճի գետը և կհասնենք Օրբելյանների քարավանատուն (20կմ)․
Օրբելյանների քարավանատնից կքայլենք -Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղ (30կմ).
Գիշերակացը՝ վրաններում․
5️⃣-րդ օր․Գետափ գյուղից ավտոմեքենայով կմեկնենք Սյունիքի մարզի Ծղուկ գյուղ (64կմ).
Ծղուկից կքայլենք Շաքիի ջրվեժ (20կմ).
Գիշերակացը՝ վրաններում՝ ջրվեժի կողքին․
6️⃣-րդ օր․ Շաքիից ավտոմեքենայով կմեկնենք Խնձորեսկ գյուղ (50կմ)․ Խնձորեսկից կքայլենք Արցախի Ջանֆիդա գյուղ (33կմ).
Գիշերակացը՝ վրաններում․
7️⃣-րդ օր․ Ջանֆիդաից կքայլենք Արցախի ազատագրված Աղաձոր գյուղ և Արաքսի ջրամբար (25կմ).
Երեկոյան ավտոմեքենայով կվերադառնանք Երևան (300կմ).
🏛Ճանապարհին կայցելենք բազմաթիվ տեսարժան վայրեր, կանցնենք Հայաստանի ամենագեղատեսիլ ճանապարհներով, գյուղերով և արահետներով․
🏕Վրանային ճամբարներում երեկոյան խարույկի շուրջ կերգենք, կթեյենք և խաղեր կխաղանք։
🎁Կլինեն բազմաթիվ անակնկալներ․
🇦🇲Միջոցառումը կրում է «Մեկ ազգ՝ մեկ հայրենիք՝ մեկ ճանապարհ» խորագիրը․
🎽Բոլոր մասնակիցներին կբաժանվի հատուկ միջոցառման համար թողարկված շապիկներ և գլխարկներ․
🎥Արշավի ամբողջ ընթացքը կնկարահանվի գերժամանակակից օպերատորական սարքերով․
Կպատրաստվի հրաշագեղ մի ֆիլմ, որի հերոսները կլինեն հենց արշավի մասնակիցները․
📜Բոլոր մասնակիցները կստանան արշավին մասնակցության հավաստագրեր․
✳Մասնակցության արժեքը՝
96 000 դրամ։
Արժեքի մեջ ներառված է՝
✅Տրանսպորտը
✅Ուղեկցորդի ծառայությունը
✅Բեռնատարը
✅Գնացքի տոմսերը (Բարձրակարգ փոխադրում)
✅Թոնդրակյանների խրճիթը
✅Վրանների և քննապարկերի տրամադրումը (բացակայության դեպքում)
✅Շապիկների և գլխարկների տրամադրումը
✅Խրճիթում հյուրասիրությունը
✅Խոհարարական վարպետաց դաս «Վահագնատուն Հայ-Արիական խոհանոցի կողմից»․
Տոլմայի փառատոնի ոսկե մեդալակիր «Ճագարի մսով» տոլմա, սնկով ձվաձեղ, գառան մսով հարիսա ․․․
✅Լուսանկարիչը
✅Ֆիլմի նկարահանման ծախսերը
✅Այլ ծախսեր
☑Գնի մեջ ներառված չի սնունդը․
Սնունդը կգնենք գյուղացիներից՝ ըստ ցանկության՝ օժանդակելով գյուղմթերքի սպառմանը և գյուղական առևտրի զարգացմանը․
Բանկային քարտի հաշվեհամար՝
5175960000179716
ABB-ARMBUSINESSBANK
(Ուղարկե՛ք մեզ վճարման անդորագիրը)․
Մասնակցությունը հաստատելու համար պարտադիր է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներից մեկին՝
041 196414 Ucom
077 196414 Viva
091 196414 Beeline
կամ գրել «Թոնդրակ»-ի ֆեյսբուքյան էջին:
WWW.TONDRAK.am
🛣Ընդհանուր անցնելու ենք 1037կմ․
(Համեմատության համար․
Երևանից պատմական Կիլիկիա ուղիղ գծով 1000 կմ է)․
🏃♂️Ոտքով՝ 172 կմ
🚎Ավտոմեքենայով՝ 620կմ
🚚Բեռնատարով՝ 75 կմ
🚅Գնացքով՝ 170կմ
🏁Հավաքվում ենք Սասունցի Դավիթ կայարանում (Դավթի արձանի մոտ) առավոտյան ժամը 06։30֊ին (նշված ժամից 15 րոպե ավելի վաղ):
🚩Արշավի մասնակիցները պարտադիր պետք է ունենան․
Ուսապարկ,
Հարմարավետ կոշիկիներ,
Լեռնագնացության կամ սպորտային հարմարավետ հագուստ,
Տաք հագուստ(հանդերձանք),
Փոխնորդ հագուստ,
1 օրյա սնունդ,
1,5 լ ջուր,
Գլխարկ,
Արևապաշտպան քսուք,
Դեղատուփ,
Արևային կուտակիչ,
Լապտեր,
Արևային ակնոց,
Անձրևանոց,
Հարգելի՛ արշավի մասնակից, նախքան արշավին մասնակցելը խնդրում ենք ծանոթացե՛ք անվտանգության և վարվեցողության կանոններին, և պարտադիր լրացրե՛ք համաձայնագիրը։
Ծանոթացե՛ք մեր առաջիկա արշավներին
Ծանոթացե՛ք մեր նախկին արշավներին