Էվերեստի աղետը (1996)

Էվերեստի աղետը (1996)

with No Comments

Էվերեստի աղետը տեղի է ունեցել 1996թ․-ի մայիսի 10-11-ը։ Լեռան գագաթից իջնելու ժամանակ մահացավ 8 մարդ՝ ընկնելով ձնաբքի մեջ։

 

1996թ գարունը համարվում է Էվերեստի պատմության մեջ 3-րդ ամենամահաբեր ժամանակահատվածը, քանզի այդ գարնանը լեռան վրա զոհվեց 12 մարդ՝ փորձելով իջնել  գագաթից։  2-րդը համարվում է 2014 թվականը, երբ Էվերեստում ձնահյուսի ժամանակ զոհվեց 16 մարդ, իսկ 1-ինը՝ 2015թ․ ապրիլը, երբ Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Էվերեստում առաջացած ձնահյուսի ժամանակ զոհվեց 22 մարդ։

 

1996թ․ ձնաբքի ժամանակ Էվերեստի վրա կային բազմաթիվ լեռնագնացներ․ «Adventure Consultants» լեռնագնացների թիմը առաջնորդում էր Ռոբ Հոլլը, իսկ  «Mountain Madness»  թիմը՝ Սքոթ Ֆիշերը։

Լեռնագնացների 1-ին խմբից մահանում է 4 հոգի, այդ թվում խմբի առաջնոր Ռոբ Հոլլը, 2-րդ խմբից մահանում է միայն թիմի առաջնորդ Ֆիշերը։ Հնդե-Տիբեթյան սահմանային ոստիկանության երեք սպա նույնպես մահանում են ձնաբքի ժամանակ։

 

1996թ․-ի Էվերեստի աղետի մանրամասների մասին որոշակի տեղեկություններ են հաղորդել փրկված լեռնագնացները։ Այն անջջելի հետք թողեց լեռնագնացության պատմության մեջ, որի մասին գրվեցին գրքեր և բազմաթիվ հոդվածներ։

 

2015թ․-ին լույս տեսավ կինոռեժիսոր Բալթազար Քորմակուրի Էվերեստ ֆիլմը, որը մանրամասն ներկայացնում է 1996թ․ մայիսի Էվերեստի աղետը։

5/5 - (1 vote)

Հավանեցի՞ք նյութը։