🌳1-Մենք շնչում ենք քանի որ գոյություն ունեն անտառները:
Միջին հասունության ծառը օրական արտադրում է այնքան թթվածին, որքան շնչում են օրական 2-10 մարդիկ: Ֆիտոպլանկտոնը արտադրում է երկրի թթվածնի 50%-ը, սակայն անտառները օդի մաքրության գլխավոր պատասխանատուներն են։
🌳2-Նրանք ավելիին են քան միայն ծառ։
Տեսակների 50%-ը գտնվում են անտառներում։
🌳3-Մարդիկ նույնպես բնակվում են անտառներում։
300 միլիոն մարդ երկրագնդի վրա բնակվում է անմիջապես անտառում։
🌳4-Անտառները զովացնում են շրջապատը։
Քաղաքային ծառերը թույլ են տալիս շենքերին մնալ ավելի սառը ամռանը։
🌳5-Անտառները կլանում են ջերմոցային գազերը և նվազեցնում են երկրագնդի վրա ջերմոցային էֆեկտի աղետալի հետևանքները։
🌳6-Անտառները ստեղծում են իրենց հարակից տարածքներում ուրույն միկրոկլիմա։
Օրինակ ամազոնի անտառները խթանում են անձրևների առաջացմանը, ընդհուպ մինչև հյուսիսային Ամերիկա։
🌳7-Անտառներն արգելափակում են քամիները։
Բացի դրանից այն ֆերմերային տնտեսությունները, որոնք հարակից են անտառներին, ավելի քիչ են զգայուն վնասատու միջատների նկատմամբ։
🌳8-Անտառներն օգնում են ապրել ավելի առողջ։
Օրինակ ալերգիայի դեմ օգտագործվող Թեոֆիլին դեղամիջոցը, մարդիկ ստանում են կակաոյի ծառից։
🌳9-Անտառներն անգին հումք են մարդկային գործնեության մեջ։
Կահույք, թուղթ, շինափայտ, կաուչուկ և այլ տեսակի հումքի ստացումը անհնար է առանց անտառների։
🌳10-Անտառները ստեղծում են աշխատատեղեր։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների ավելի քան 1,3 միլիարդ մարդ կախվածության մեջ է անտառի բարիքներից իսկ 10 միլիոն մարդ անմիջականորեն աշխատում է անտառային տնտեսություններում։
🌳Անտառների նշանակությունը անգնահատելի և անհաշվելի է։