Երևան

Երևան

with No Comments

Մայրաքաղաք Երևան

Երևանը, որպես մայրաքաղաք, Հայաստանի Հանրապետության տարածքը պետականորեն միավորող կազմակերպիչ կենտրոնն է: Այն խոշորագույնն է ոչ միայն ՀՀ ներկայիս 49 քաղաքների, այլև պատմական Հայաստանի մայրաքաղաքների շարքում:

Երևանն աշխարհի ամենահին քաղաքներից է: Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ. Արգիշտի թագավորի կողմից և անվանվել Էրեբունի:

Երևան բնակավայրը վարչական նշանակություն է ձեռք բերել Պարսկաստանի կազմում, երբ եղել է Երևանի խանության վարչական կենտրոնը, խանի նստավայրը: Ռուսաստանին անցնելուց հետո այն դարձել է Հայկական մարզի, այնուհետև՝ Երևանի նահանգի կենտրոնը:

Հայաստանի անկախության վերականգնմամբ՝ 1918 թ., Երևանը հռչակվել է Հայաստանի Հանրապետության, այնհետև Հայկական ԽՍՀ մայրաքաղաք:

Պատմական համեմատաբար կարճ ժամանակամիջոցում՝ խորհրդային տարիներին, նրա բնակչության թիվն ավելացել է ավելի քան 40 անգամ, անցնելով 1,2 մլն-ից:

Անկախության տարիներին ինչպես ՀՀ բոլոր մարզերի, այնպես էլ՝ Երևանի բնակչության բացարձակ թիվը արտագաղթի հետևանքով նվազեց և ներկայումս կազմում է մոտ 1 մլն մարդ: Սակայն նրա բաժինը ՀՀ ընդհանուր բնակչության թվում մնացել է անփոփոխ՝ շուրջ 34%:

Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների (Կենտրոն, Արաբկիր, Ավան, Էրեբունի և այլն):
Երևանը զբաղեցնում է 223 քկմ տարածք և ունի բարենպաստ միկրո-աշխարհագրական դիրք. ընկած է Արարատյան գոգավորության կենտրոնական մասում, Արարատյան դաշտից դեպի հյուսիս բարձրացող նախալեռների ամֆիթատրոնաձև լանջերին: Հարավում տեղանքի բացարձակ բարձրությունը 860 մ է, հյուսիսում՝ գրեթե 1350 մ:

Տարածքի ռելիեֆը բարդ է և կտրտված:
Երևան քաղաքով է անցնում Հրազդան գետն իր հրաշագեղ և խոր կիրճով: Քաղաքով է անցնում նաև Հրազդանի վտակը՝ Գետառը, որի հոսքը կարգավորված է վերին հոսանքում կառուցված ջրամբարի միջոցով. նախկինում այն ուժեղ վարարումների ժամանակ մեծ վնասներ էր հասցնում քաղաքին:

Երևանի կլիման ցամաքային է, ամենատաք ամիսները հուլիսն օգոստոսն են, հուլիսյան միջին ջերմաստիճանը +25°C է, իսկ առավելագույնը երբեմն հասնում է +41°C-ի: Ամենացուրտ ամիսը հունվարն է՝ միջինը -4°C, իսկ գրանցված բացարձակ նվազագույնը -31°C է:

Գարնան վերջերին ու ամռանն Արագածից և Գեղամա լեռներից փչում են զով քամիներ, երբեմն՝ շատ մեծ արագությամբ: Դրանք Երևանին բնորոշ լեռնահովտային քամիներն են:

Մթնոլորտային տեղումների քանակը շուրջ 300 մմ է, որոնք գերազանցապես թափվում են գարնանը և աշնանը:

Քաղաքի մեծ մասը նստած է բազալտի հզոր շերտի վրա, իսկ Ավան և Ջրվեժ թաղամասերի ընդերքը հարուստ է տուֆի և հրաբխային խարամի պաշարներով: Հայտնի է նաև բարձրորակ կերակրի աղի խոշոր հանքավայրը, որն այժմ շահագործվում է:

որտաաշխարհագրական հարմար դիրք: Եթե ուշադիր զննենք քարտեզը, ապա կնկատենք, որ Երևանում հատվում են Սև ծովը Պարսից ծոցին կապող և Երևան-Հրազդան-Իջևան-Աղստաֆա ուղիները: Վերջինս միանում է Բաքու-Թբիլիսի գծին: Տեղական նշանակթյուն ունի Երևան-Սևանի ավազան-Սոթք երկաթգիծը:

Երևանը Գյումրու ու Կարսի միջոցով կապվում է նաև Թուրքիայի երկաթուղիներին: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և պետական սահմանի բացման դեպքում կմեծանա այդ գծի տարանցիկ նշանակությունը:

Երևանը շահեկան դիրք է գրավում օդային միջազգային ուղիների ցանցում և նպաստավոր պայմանների դեպքում կարող է դառնալ Ռուսաստանից Մերձավոր Արևելք և Արևմտյան Եվրոպայից Կենտրոնական ու Հարավային Ասիա գնացող ուղիների հանգուցակետ:

Երևանով անցնում են միջազգային մի շարք ավտոխճուղիներ:
Խորհրդային տարիներին Երևան քաղաքի բնակչության թվի բուռն աճը պայմանավորված էր ոչ միայն բնական, այլև մեխանիկական բարձր աճով:

Մայրաքաղաքային գործառույթների զարգացումը, արդյունաբերության և տնտեսության այլ ճյուղերի արագընթաց աճը ստեղծում էին նոր աշխատատեղեր: Դա նպաստում էր հանրապետության բոլոր շրջաններից ու քաղաքներից բնակչության ներհոսքին դեպի Երևան:

Երևանը արդյունաբերական խոշոր կենտրոն է: Այստեղ է գտնվում ՀՀ արդյունաբերական ներժի գրեթե կեսը:

Մինչև անկախացումը Խորհրդային Միության կազմում Երևանը հռչակ էր ձեռք բերել արդյունաբերթյան այնպիսի ճյղերով, ինչպիսիք են մեքենաշինությունը (հատկապես՝ էլեկտրատեխնիկական մեքենաների հաստոցների արտադրությունը), քիմիական արդյնաբերությունը, սննդի և թեթև արդյնաբերությունը:

Քաղաքում գործում էին այդ ճյուղերի, ինչպես նաև պաշտպանական նշանակության հզոր գործարաններ ու ամբողջ համալիրներ, որոնք արտադրական սերտ կապերի մեջ էին ԽՍՀՄ տնտեսական բոլոր շրջանների և արդյունաբերական մեծաթիվ ձեռնարկությունների հետ:

ԽՍՀՄ փլուզմից և Հայաստանի անկախթյան հռչակումից հետո տեղի ունեցած քաղաքական և սոցիալ-տնտեսական իրադարձությունները Երևանի արդյունաբերության մեջ կտրուկ փոփոխությունների հանգեցրին: Ընդհատվեցին արտադրական բոլոր կապերը: Խոշոր գործարաններն ու կոմբինատները դադարեցրին աշխատանքը, կազմալուծվեցին աշխատանքային կոլեկտիվները:

Սկսված սեփականաշնորհման արդյունքում շատ գործարաններ մաս առ մաս վաճառվեցին, փոխեցին իրենց արտադրական մասնագիտացումը կամ դադարեցին գոյություն ունենալ:
Արդյունաբերության վերակենդանացման առաջին նշանները երևացին 1990-ական թվականների կեսերից միայն:

Այժմ նոր պայմաններում ձևավորվում է Երևանի արդյունաբերության ճյուղային նոր կառցուվածքը: Ներկայումս ճյուղային կառուցվածքում առաջատար տեղ է զբաղեցնում սննդի, քիմիական և մետաղագործական արդյունաբերությունը:

Զարգացման հեռանկար ունեն այն ճյուղերն ու արտադրությունները, որոնց համար տեղում առկա են հումքային ու աշխատանքային որակյալ ռեսրսներ, և որոնք կարող են դիմանալ շուկայական մրցակցությանը: Նոր պայմաններում, բացի մի քանի ավանդական ճյուղերից ու արտադրթյուններից, հեռանկարային են համարվում հատկապես գիտատար և բարձր տեխնոլոգիաների վրա հենվող ճյուղերն ու արտադրությունները:

Երևանը հանրապետության գիտական, կրթական, մշակութային և ֆինանսական գլխավոր կենտրոնն է: ՀՀ-ում իրականացվող ծառայությունների հիմնական ծավալի մոտ 85%-ը կենտրոնացած է Երևանում: Այստեղ է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիան՝ իր ճյուղային մի քանի տասնյակ ինստիտուտներով: Երևանում է գտնվում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը, այդ թվում՝ Երևանի Պետական Համալսարանը՝ հանրապետության խոշորագույն և առաջատար բուհը:

Երևանում են գտնվում հանրապետության Ազգային ժողովն ու Կառավարությունն իր բոլոր նախարարություններով: Երևանը ՀՀ Նախագահի նստավայրն է: Այստեղ են կենտրոնացված արտասահմանյան երկրների բոլոր դեսպանատները, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և միջազգային մյուս կազմակերպությունների ներկայացուցչությունների կենտրոնական գրասենյակները, ինչպես նաև Կենտրոնական բանկը և մյուս բանկերի կենտրոնական գրասենյակները, օտարերկրյա (միջազգային) բանկերի և ֆինանսական այլ հիմնարկների մասնաճյուղեր:

Երևանի ճարտարապետական-քաղաքաշինական համապատկերում տիրապետող են Արարատը՝ հարավում, և քառագագաթ Արագածը՝ արևմուտքում: Հրազդան գետի կիրճի վրայով կառուցված են մի քանի հոյակերտ կամուրջներ («Հաղթանակի», «Կիևյան» և «Դավիթաշենի»), որոնք իրար են միացնում քաղաքի աջափնյա և ձախափնյա թաղամասերը:

Երևանի առաջին հատակագիծը մշակվել է 19-րդ դարի կեսերին: Բացվել են մի քանի ուղղագիծ փողոցներ, կառուցվել առաջին երկհարկ եռահարկ քարե շենքերը:

Ներկայիս Երևանի՝ որպես հայոց պետության մայրաքաղաքի, կառուցապատումն սկսվել է 1924 թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Հետագայում մշակվել են նոր հատակագծեր, որոնցում հիմնականում պահպանվել են Ա. Թամանյանի քաղաքաշինական-ճարտարապետական մտահղացումները: Երևանի ճարտարապետական կենտրոնը Հանրապետության հրապարակն է, որից ճառագայթաձև ձգվում են քաղաքի հիմնական տրանսպորտային զարկերակները:

Հին թաղամասերից հայտնի են հատկապես Նորքը և Կոնդը, որոնք դեռևս միջին դարերում եղել են ինքնուրույն բնակավայրեր: Նոր թաղամասերից են Արաբկիրը, Մարաշը, Սեբաստիան, Մալաթիան, Նոր Արեշը, Զեյթունը: Դրանք ստեղծվել են 1940-ական թվականներից հետո՝ հայրենադարձված հայերի համար, նրանց ուժերով, և ստացել են Արևմտյան Հայաստանի քաղաքների անունները:

1950-ական թվականներից քաղաքի արվարձաններում կառուցվեցին Աջափնյակի, Նոր Նորքի, Ավան-Առինջի և Դավիթաշենի բազմահարկ բնակելի զանգվածները:
Երևանը հարստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են Կառավարական տունը, Ալ. Սպենդիարյանի ա

նվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Ազգային ժողովի շենքը, Երևանի քաղաքապետարանի շենքը, «Զվարթնոց» օդանավակայանը, Մարզահամերգային համալիրը: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշարձանը:

Երևանի կենտրոնում է գտնվում Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարը, որի կառուցումն ավարտվեց 2001 թ.՝ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության նախօրեին:

ՀՀ մայրաքաղաքն այսօր, գեղեցիկ շատրվանների, ինքնատիպ հրապարակների, անկրկնելի ճարտարապետական հուշարձանների քաղաք է: Այն ունի մետրոպոլիտեն և վերգետնյա հաղորդակուցթյան ժամանակակից բոլոր միջոցները: Վերակառուցվել ու նոր տեսք է ստացել Երևանի կենտրոնը:

Հետագա բարեկարգման կառուցապատման, քաղաքային տնտեսության նորացման, կանաչ տարածությունների վերականգնման պահպանման, միջավայրի առողջացման և ջրամատակարարման բարելավմանն առնչվող մի շարք հիմնախնդիրների լուծմամբ Երևանը կդառնա ավելի գեղեցիկ ու բարեկարգ:

Հավանեցի՞ք նյութը։