Տավուշի անտառների մասին հավանաբար լսել եք․․․
Նրանք չքնաղ և յուրահատուկ են տարվա բոլոր եղանակներին?
Առավոտյան Երևանից կմեկնենք Տավուշի մարզ՝ Գոշ գյուղ։ Կայցելենք 12-րդ դարում հայոց նշանավոր գիտնական, օրենսգիր և առակագիր Մխիթար Գոշի կողմից կառուցված Գոշավանք։
Գոշավանքից կմեկնարկենք մեր անտառային քայլարշավը դեպի Գոշի լիճ։ Խարույկ կվառենք, կպատրաստենք թեյ, մի լավ կզվարճանանք և կբռնենք տուն դարձի ճամփան։
??
Քայլելու ենք հեքիաթային Դիլիջանի անտառային արահետներով։
?♂️Քայլարշավի ընդհանուր երկարությունը 5կմ։